«Երազ» այգում մահացած քաղաքացին զիփլայնի տնօրենն էր. մանրամասներ
Երեկ քաղաքացին ընկել էր 7 մետր բարձրությունից և հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել։
Երևանի «Երազ» այգում 7 մետր բարձրությունից ընկնելու պատճառով մահացած քաղաքացին զիփլայնի տնօրենն էր։
Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է նրա քույրը` Տաթևիկ Աբրահամյանը։
«Հայտնում եմ, որ եղբայրս այդ զիպլայնի տնօրենն էր ու մահացել է ոչ թե որևէ անվտանգության խնդիրի պատճառով, այլ տնակի վրայից՝ 7 մետր բարձրությունից, ընկել է հաճախորդի մեղքով»,– նշել է Տաթևիկը։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ժամը 18։50-ի սահմաններում քաղաքացին ընկել էր զիփլայնից։ Տղամարդուն մարմնական վնասվածքներ էր ստացել, տեղափոխվել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել էր։
Կարծիքներ