Ալբանիան 104 միլիոն եվրո արժողությամբ նոր օդանավակայանի կառուցման պայմանագիր է կնքել շվեյցարական ընկերության հետ
Ալբանիան 104 միլիոն եվրո արժողությամբ նոր միջազգային օդանավակայանի կառուցման պայմանագիր է կնքել շվեյցարական ընկերության հետ, հաղորդում է Reuters-ը:
Լուգանոյում տեղակայված Mabco Constructions-ը մոտ երկու տարվա ընթացքում կկատարի նախապատրաստական, բնապահպանական, հնագիտական եւ փաստաթղթերի հետ կապված մյուս աշխատանքները, ապա 36 ամիսների ընթացքում կավարտի նոր օդանավակայանի կառուցումը:
Վլերի միջազգային օդանավակայանը տեղակայված կլինի երկրի մայրաքաղաք Տիրանայից 150 կիլոմետր հարավ-արեւմուտք, Նարտայի ծովածոցի եւ Վյոսա գետի մոտ:
Այն կունենա 3,2 կմ թռիչքուղի, եւ նախատեսվում է, որ կկարողանա տարեկան սպասարկել 2 միլիոն ուղեւորի:
Վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ օդանավակայանը կնպաստի զբոսաշրջության եւ տնտեսության զարգացմանը՝ Ալբանիան դարձնելով «մի երկիր, որտեղ զբոսաշրջիկների ու այցելուների քանակը երկրաչափական պրոգրեսիայով կաճի»:
Կարծիքներ