Գերմանիան ցանկանում է շարունակել Ռուսաստանի հետ առևտուրը. Մերկել
Գերմանիան մտադիր Է շարունակել Ռուսաստանի հետ առեւտուրը. այդ կապակցությամբ որոշում Է ընդունվել «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը պաշտպանելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ տեսակապով ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ):
«Ինձ մոտ այն տպավորությունն Է ստեղծվում, որ «Հյուսիսային հոսք-2»-ի հարցում խոսք Է գնում հակամարտության մասին (խողովակաշարի նկատմամբ Եվրոպայի մի քանի երկրների դիրքորոշման վերաբերյալ), որն ավելի մասշտաբային Է եւ վերաբերում Է այն հարցին, թե որքան լայնորեն ենք մենք ցանկանում առեւտուր անել Ռուսաստանի հետ, մասնավորապես, Էներգետիկական ոլորտում: Գերմանիան որոշում Է ընդունել «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման մասին»,-ասել Է Մերկելը:
Նա հավելել Է, որ Գերմանիան շարունակում Է պաշտպանել Ուկրաինային՝ որպես Եվրոպա ռուսական գազի տարանցող երկիր:
Կարծիքներ