Հայաստանի բանկերի միության ու Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոնի համագործակցությունը նոր մակարդակի կբարձրանա

Հայաստանի բանկերի միության ու Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոնի համագործակցությունը նոր մակարդակի կբարձրանա

Հայաստանի բանկերի միության նախագահ Արտակ Անանյանն ու գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն են այցելել՝ ծանոթանալու երկկողմ համագործակցության շրջանակում բանկերի ֆինանսավորմամբ Զինվորի տան համար ձեռք բերված էլեկտրոնեյրոմիոգրաֆիայի սարքի աշխատանքին:

Այս մասին տեղեկացնում են ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ընդգծելով, որ այն վերջին սերնդի եզակի սարքավորում է, որը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ դարձնել վիրավոր զինվորների վերականգնողական բուժումը, իրականացնել դինամիկ վերահսկողություն բուժման ամբողջ ընթացքում: ԷՆՄԳ հետազոտությունը համարվում է ոսկե ստանդարտ հետազոտություն ծայրամասային նյարդերի վնասման դեպքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի բանկերի միության և Զինվորի տան գործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու և շարունակական դարձնելու հարցերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում