Հրշեջները փորձում են մարել անտառային հրդեհը Վրաստանի արեւելքում

Հրշեջները փորձում են մարել անտառային հրդեհը Վրաստանի արեւելքում

Այրվում Է Կախեթի շրջանի Կվարել քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող անտառային ծածկույթը: Այդ մասին Sputnik-ին հաղորդել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից:

Գերատեսչության տվյալներով՝ ամբողջ գիշեր տեղում մոբիլիզացվել են հրշեջների մի քանի բրիգադներ:

Կրակի մարման աշխատանքները շարունակվում են: Ինչպես հաղորդել են գերատեսչության մամուլի ծառայությունում, իրադրությունը գտնվում են վերահսկողության ներքո: Կրակը չի սպառնում բնակավայրերին:

Որոշվում Է բռնկման ստույգ տարածքը: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը եւ Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը նախազգուշացրել Է երկրում հաստատված շոգ եղանակի պայմաններում հնարավոր անտառային հրդեհների մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում