Կորոնավիրուսի դեպքերի թվի աճով պայմանավորված՝ վերահսկողությունը խստացվում է. ՍԱՏՄ

Կորոնավիրուսի դեպքերի թվի աճով պայմանավորված՝ վերահսկողությունը խստացվում է. ՍԱՏՄ

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տնտեսվարողներին հորդորում է խստորեն պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները և փակ տարածություններում կրել դիմակ: 

 

«Տեսչական մարմինները և ոստիկանությունը զգուշացնում են. հարգելի քաղաքացիներ և տնտեսվարողներ, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թվի աճով պայմանավորված՝ վերահսկողությունը խստացվում է:

 

Հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները և կրել դիմակ փակ տարածություններում: Հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում