Իգդիրում Թուրքիայի և Նախիջևանի պատվիրակությունները սահմանային անվտանգության հարցերով խորհրդակցություն են անցկացրել

Իգդիրում Թուրքիայի և Նախիջևանի պատվիրակությունները սահմանային անվտանգության հարցերով խորհրդակցություն են անցկացրել

Իգդիրում հանդիպում է կայացել նահանգապետ Էրջան Թուրանի գլխավորած թուրքական պատվիրակության և Նախիջևանի պատվիրակության միջև՝ սահմանապահ կոմիսար գնդապետ Բեհմեն Բաբաևի գլխավորությամբ։

Այս մասին գրում է yenisafak-ը:

Հանդիպմանը քննարկվել են ընդհանուր սահմանների անվտանգությանը և իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր։

Հանդիպման ավարտին Բաբաևը նահանգապետ Էրջան Թուրանին է նվիրել Էրդողանի և Ալիևի լուսանկարը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում