Թուրքիայում հայտնաբերվել է 200 թվականի գլադիատորական մրցասպարեզ

Թուրքիայում հայտնաբերվել է 200 թվականի գլադիատորական մրցասպարեզ

Թուրքիայում հնէաբանները հռոմեական դարաշրջանի գլադիատորների մրցասպարեզ են հայտնաբերել: Գրում է Live science-ը:

Հաղորդվում է, որ մրցասպարեզում կարող էր ներկա լինել 20 հազար հանդիսական:

Գտածոյի 1800 տարեկան է: Այն տեղակայված է Թուրքիայի արևմտյան Այդին նահանգի Մաստաուրա քաղաքի բլուրների վրա: Այս ամբողջ ընթացքում մրցասպարեզը ծածկված է եղել հողով և բուսականությամբ:

«Ամֆիթատրոնի մեծ մասը գետնի տակ է, և տեսանելի մասը ծածկված է թփերով և ծառերով: Այն ամուր է, կարծես նոր է կառուցվել», – ասել է հնագետ Մեհմեթ Ումութ Թունցերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում