Ջերարդը բաց կթողնի Ասթոն Վիլայի առաջիկա խաղերը կորոնավիրուսի պատճառով
«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է, այդ իսկ պատճառով նա բաց կթողնի թիմի առաջիկա խաղերը: Այս մասին գրում է Armsport.am-ը։
Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Ջերարդը բաց կթողնի «Չելսիի» և «Լիդսի» դեմ խաղերը:
«Ասթոն Վիլան» վաղը՝ դեկտեմբերի 26-ին,կմրցի «Չելսիի» հետ, իսկ «Լիդսի» դեմ խաղը կկայանա դեկտեմբերի 28-ին:
Կարծիքներ