Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ հատուկ ջոկատայիններն աջակցում են ուկրաինացի զինվորականներին

Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ հատուկ ջոկատայիններն աջակցում են ուկրաինացի զինվորականներին

ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ստորաբաժանումների ներկայացուցիչները ներկայումս աջակցություն են ցուցաբերում ուկրաինացի զինվորականներին, սակայն Ուկրաինայի սահմաններից դուրս։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի հատուկ գործողությունների և ցածր ինտենսիվության հակամարտությունների գծով օգնական Քրիստոֆեր Մեյերը՝ ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդում։

«Որքան ես հասկացա, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումն այն էր, որ Ուկրաինայում ԱՄՆ ռազմական ներկայություն չի լինի: Եվ դա ներառում էր նաև զինվորական հատուկ օպերատորների ներկայությունը», - ասաց Մայերը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ այդ «սահմանափակումների» պատճառով Պենտագոնը ստիպված է եղել ուղիներ փնտրել ուկրաինացի զինվորականների հետ համագործակցելու համար, բայց «Ուկրաինայից դուրս»։ «Կարծում եմ՝ մենք մեծ արդյունքներ ենք ցույց տվել՝ կարողանալով հեռվից օգնել մեր գործընկերներին», - ասել է Պենտագոնի խոսնակը։

Մայերը նաեւ հայտնել է, որ մինչ ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկը Ուկրաինայի տարածքում ներկա են եղել ԱՄՆ հատուկ կառույցների ներկայացուցիչներ։ «Կարճ պատասխանն է՝ այո», - ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ամերիկյան հատուկ ջոկատայինները Ուկրաինայում են եղել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում