ԼՂ-ում Բաքվի էթնիկ զտումներից հետո ԵՄ-ն պետք է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառի. Միխայել Ռոթ
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը, որն այս օրերին Հայաստանում է, «X»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ ունեցած հանդիպմանը։
«Շնորհակալություն վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդյունավետ զրույցի համար:
Հայաստան-Ադրբեջան հարցում ԵՄ չեզոք դիրքի պահպանման ռազմավարությունը ձախողվել է։ Մենք պետք է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ դնենք Ղարաբաղում Բաքվի էթնիկ զտումներից հետո, աջակցենք Հայաստանին օգնության զանգվածային փաթեթով, ուժեղացնենք ԵՄ առաքելությունը»,- գրել է նա։
Կարծիքներ