Ուջան-Աշտարակ ավտոճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի վարորդը մահացել է, երկու ուղևորները՝ վիրավորվել

Ուջան-Աշտարակ ավտոճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի վարորդը մահացել է, երկու ուղևորները՝ վիրավորվել

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 7-ին, ժամը 17։14-ին ահազանգ է ստացել, որ Ուջան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ կա տուժած։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 2001 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Ա․ Հ․-ն (ծնված 1985 թ․) և Ա․ Հ․-ն (ծնված 2002 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից․ Ա․ Հ․-ն  (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին և տուժած Ա․ Հ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում