Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ մեր մոտեցումները Թուրքիայի հետ չեն համընկնում. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր անդրադարձել է ԼՂ հակամարտությանը: Նա ընդգծել է` Ռուսաստանի համար Հայաստանն ու Ադրբեջանը հավասար գործընկերներ են, երկուսի հետ էլ իրենք ցանկանում են կառուցել լիարժեք հարաբերություններ:
ՌԴ նախագահը նշել է` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարումից ի վեր ընդհանուր առմամբ երկու կողմից գրեթե 5 000 զոհ կա: Նա ընդգծել է` ԼՂ խնդրի շուրջ բանակցությունների բոլոր մասնակիցներն անկեղծորեն ձգտում են հասնել կարգավորման, սակայն Ռուսաստանն այս հարցում առավել հետաքրքրված է, քան մյուսները:
Պուտինն ասել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ, ընդգծել է` օրվա մեջ մի քանի անգամ զրուցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ մեր մոտեցումները Թուրքիայի հետ չեն համընկնում,-նշել է ՌԴ նախագահը:
Կարծիքներ