Եթե 2016-ին էլ ռազմական դրություն հայտարարվեր, այլ պատկեր կունենայինք. Հրապարակ
«Եթե Հայաստանում ռազմական դրություն չհայտարարվեր, հնարավոր չէր լինի զորահավաք իրականացնել՝ դրա համար իրավական ռեժիմ է հարկավոր»,- ասաց Էդմոն Մարուքյանը։ Հայաստանում անկախությունից ի վեր առաջին անգամ է ռազմական դրություն հայտարարվում, նույնիսկ ապրիլյանի օրերին ռազմական դրություն չհայտարարվեց, իսկ 90-ականներին առանձին տարածքներում ժամանակավոր արտակարգ դրություն է մտցվել։ «Ապրիլյանից մի քանի անգամ բարձր մակարդակի պատերազմ է այսօր։ Մենք կարող էինք կամավորական հավաքներ սկսել, ինչպես ապրիլյանի ժամանակ, բայց պետական կանոնակարգման իմաստով կարեւորում եմ զորահավաքը եւ գործի ռազմական պլանը»,- ասում է Մարուքյանը։ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասում է․ «Եթե այդպիսի քայլեր արված լինեին 2016-ին, մենք այլ պատկեր կունենայինք»։ Ինչպիսի՞։ «Դա նշանակում է, որ պետությունն ընդունում է մարտը եւ ինքը պետք է հասցնի վերջակետին։ Դուք հիմա ինձ ստիպում եք, որ ասեմ՝ ապրիլյանի վերջակետն ինչով ավարտվեց, ես դա կասեմ, որովհետեւ, այ, սա ակնառու դարձրեց վերջակետի չօգտագործված հնարավորությունները, եւ զեկույցում դա արձանագրված է»։
Կարծիքներ