Չինաստանում կորոնավիրուսի վերջին բռնկումից հետո 5 օրում հիվանդանոց են կառուցել
Շաբաթ Չինաստանում ավարտվել է 1500 մահճակալով հիվանդանոցի կառուցումը. շինարարությունը տեւել է 5 օր, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Սա 6 հիվանդանոցներից մեկն է, որ կառուցվել է Հեբեյ նահանգի Նանգուն քաղաքում:
Հունվարին Նանգունում եւ նահանգի մայրաքաղաք Շիցզյաչժուանում գրանցվել էր կորոնավիրուսի խոշոր բռնկում:
Հիվանդանոցների շտապ կառուցման համանման ծրագիր էր գործարկվել նաեւ 2019 թվականի վերջին Ուհան քաղաքում, որտեղ կորոնավիրուսն առաջին անգամ հայտնաբերվել էր:
Երկրի առողջապահության ազգային հանձնաժողովը հայտնել է ամբողջ երկրում 130 նոր հաստատված դեպքերի մասին, որից 90-ը ուրբաթ մինչեւ կեսգիշեր 24 ժամում գրանցվել են Հեբեում:
«Սինհուայի» տվյալներով՝ գրանցվել է 645 դեպք, որոնցից երկուսը ձեռք են բերել արտասահմանում եւ բուժվել են Նանգունում ու Շիցզյաչժուանում:
Կարծիքներ