Մեծ Բրիտանիայի և Իսրայելի արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
Մեծ Բրիտանիայի և Իսրայելի արտգործնախարարներ Լիզ Թրասսը և Յաիր Լապիդը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ բանակցությունների առաջընթացը։ Այս մասին Թրասսը գրել է Twitter-ի իր էջում։
«Այս գիշեր Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի հետ խոսել եմ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի հետ կապված լուրջ իրավիճակի, ինչպես նաև Վիեննայի բանակցությունների մասին, որոնք կոչված են կանխելու Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը»,- գրել է Թրասսը։
Կարծիքներ