Արցախում հաստատվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք
Արցախի Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք:
Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքից է: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 275 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել են հիվանդությունը:
Փաստացի բուժում են ստանում 21, ընդհանուր մեկուսացված են 42 քաղաքացի: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 172 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9 798 փորձանմուշի հետազոտություն:
Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Մահվան 2 դեպքում բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:
Կարծիքներ