Իրանում հարձակվել են ոստիկանական մեքենաների վրա. կան զոհեր և վիրավորներ

Իրանում հարձակվել են ոստիկանական մեքենաների վրա. կան զոհեր և վիրավորներ

Իրանի հարավ-արևելքում՝ Սիստան և Բելուջիստան նահանգի Սարավան քաղաքի մոտ, զինված մարդիկ հարձակվել են ոստիկանական մեքենաների վրա, ինչի հետևանքով 6 ոստիկան է զոհվել։ Այս մասին գրել է IRNA-ն։

Երկու ոստիկան վիրավորվել է։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում