Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ. Իրանի ԱԳՆ-ն՝ ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման մասին
Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը։
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանիի խոսքով, Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ։
Միևնույն ժամանակ, Քանանին պնդել է տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը խաղաղության և կայունության հաստատման համար։
«Ահա, թե ինչու է կարևոր օգտագործել տարածաշրջանային ձևաչափերի հնարավորությունները, այդ թվում՝ «3+3» ձևաչափը։
Այս առումով անհրաժեշտ է ամրապնդել խաղաղությունն ու կայունությունը, ամրապնդել համագործակցությունը փոխշահավետ հիմքի վրա»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Կարծիքներ