Նոր Նորքում ծառը պոկվել և ընկել է կայանված մեքենաների վրա

Ապրիլի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Գայի պողոտայում՝ Բաղյան և Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է կայանված «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաների վրա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Պարզվել է, որ ծառը շրջվել և ընկել է Ռուբեն Շեղոյանին պատկանող «Opel» մակնիշի և Կարեն Բոյմուշակյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաների վրա: Փրկարարները հեռացրել են ծառը ավտոմեքենաների վրայից:
Տեղում աշխատել են նաև Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրակարարները:
Կարծիքներ