Լևոն Արոնյանը դասախոսություն է անցկացրել
Շախմատի տանն այժմ տեղի է ունենում հանդիպում գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ: Հաշվի առնելով կորոնավիրուսային համավարակը՝ ծրագրված է երկու առանձին հանդիպում նախ պատանիների, ապա մեծահասակների հետ: Արոնյանը նաև կպատասխանի հանդիպման մասնակիցների հարցերին: Իսկ հանդիպման սկզբում շախմատիստը նախ պատանիներին պատմել է իր մասին, խոսել շախմատի նրբություններից, խորհուրդ տվել շատ պարապել, կարդալ, լեզուներ ուսումնասիրել, այնուհետև պրակտիկ դասախոսություն է անցկացրել:
Կարծիքներ