Պաշտոնական. Էմերին գլխավորեց Վիլյառեալը

Պաշտոնական. Էմերին գլխավորեց Վիլյառեալը

ՊՍԺ-ի, «Սևիլյայի» ու «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին գլխավորեց «Վիլյառեալը», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։

Թիմի գլխավոր մարզիչ Խավիեր Կալյեխան օրեր առաջ հեռացվեց իր զբաղեցրած պաշտոնից և այժմ «Վիլյառեալի» ղեկը ստանձնում է Եվրոպա լիգայի եռակի հաղթողը:

Էմերիի հետ պայմանագիրը գործելու է մինչև 2023 թվականը:

Հիշեցնենք, որ Էմերիի վերջին ակումբը եղել է «Արսենալը», որտեղից նրան հեռացրել են նախորդ տարվա նոյեմբերին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում