Ճապոնիան ռազմական ինքնաթիռ է ուղարկել իր քաղաքացիներին Իսրայելից տարհանելու համար
Ճապոնական ինքնապաշտպանության ուժերի C-2 տրանսպորտային ինքնաթիռը հասել է Ջիբութի, որից հետո այն կօգտագործվի Ճապոնիայի քաղաքացիներին Իսրայելից տարհանելու համար։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։
Ավելի վաղ վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել էր Ջիբութի ռազմական ինքնաթիռ ուղարկելու որոշման մասին, որտեղ տեղակայված է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի բազան։ 2023 թվականին Ճապոնիան արդեն կիրառել է նմանատիպ մեթոդ Սուդանից իր քաղաքացիներին տարհանելու համար։
Կարծիքներ