Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Գազայում տիրող իրավիճակը

Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Գազայում տիրող իրավիճակը

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ քննարկել է Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է փաստաթղթում, ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի ազգային անվտանգության օգնականը հինգշաբթի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների հարձակումները Իսրայելի վրա, ինչպես նաև «մարդասիրական իրավիճակը Գազայում»։

Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնն աշխատում է ՄԱԿ-ի և Մերձավոր Արևելքի երկրների հետ՝ Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը կարգավորելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում