Զելենսկին աշխարհին կոչ է արել հակապուտինյան կոալիցիա ստեղծել

Զելենսկին աշխարհին կոչ է արել հակապուտինյան կոալիցիա ստեղծել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխարհին կոչ է արել ստեղծել «հակապուտինյան կոալիցիա»։ Այս մասին նա գրել է Twitter-ում։

«Խոսեցի Ջո Բայդենի, Օլաֆ Շոլցի, Շառլ Միշելի, Անջեյ Դուդայի, Բորիս Ջոնսոնի հետ։ Կոչ եմ անում անհապաղ կանգնեցնել Պուտինին, պատերազմն ընդդեմ Ուկրաինայի եւ աշխարհի։ Կառուցենք հակապուտինյան կոալիցիա։ Անհապաղ պատժամիջոցներ, պաշտպանական եւ ֆինանսական աջակցություն Ուկրաինային։ Փակել օդային տարածքը։ Աշխարհը պետք է խաղաղություն պարտադրի Ռուսաստանին»,- գրել է նա։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում