Դրախտիկ գյուղի մոտ բախվել են Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մեքենաները. կա տուժած

Դրախտիկ գյուղի մոտ բախվել են Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մեքենաները. կա տուժած

Հուլիսի 9-ին, ժամը 15։56-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղում՝ «Ժայռ» հանգստյան գոտու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra B» (վարորդ՝ Տ․ Ս․, ծնված 1985 թ.) և «Nissan Patrol» (վարորդ՝ Ս․ Լ․, ծնված 1956 թ․, Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Դ․ Ս․-ն (ծնված 1980 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և Դ․ Ս․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Ճամբարակի ԱԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում