Սահմանվել են Սևանա լճում սիգի արդյունագործական աշնանային որսի իրականացման ժամկետներ և որսաչափ
Մարտի 1-ից մեկնարկած` Սևանա լճում սիգի արդյունագործական որսի գործընթացի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Մինչև սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 257 տոննա չափաքանակ, կնքվել է 9 պայմանագիր՝ 256946.9 կգ սիգի արդյունագործական որս իրականացնելու համար:
Սևանա լճում ձկան արդյունագործական որսի աշնանային որսաչափի սահմանման համար տվյալների ձեռքբերման նպատակով իրականացվել է Սևանա լճում ձկան պաշարների գնահատման ուսումնասիրություն, որի հիման վրա առաջարկվել է սիգի արդյունագործական որսի ևս 422 տոննա չափաքանակ: Արդյունքում՝ որոշմամբ սահմանվել է Սևանա լճից սիգի արդյունագործական որսի ևս 422 տոննա չափաքանակ՝ սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածի համար։
Կարծիքներ