Երևանի 18 հասցե նոր կոյուղի ունի

Երևանի 18 հասցե նոր կոյուղի ունի

Երևանում փոխարինվում և վերակառուցվում են տասնամյակների ընթացքում քայքայված կոյուղագծերը: 
Կառուցվող կոյուղատար համակարգը հեռանկարային է, քանի որ հետագայում նոր կառուցվող շինությունները ևս կարող են միանալ վերջինիս:
Ընթացիկ տարում նախատեսված 27 հասցեներից 18-ը նոր կոյուղի ունի, մինչև տարեվերջ մյուսները ևս կփոխարինվեն:
Կոյուղատար ու հեղեղատար համակարգերի անցկացման համար համայնքային բյուջեից  1 մլրդ 700 մլն դրամ գումար է հատկացված:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում