Արազ Օզբիլիսը կրկին վերսկսել է մարզումները «Փյունիկ»-ի կազմում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը կրկին Երևանի «Փյունիկ»-ին է միացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:
Օզբիլիսը 2019 թվականից հանդիսանում է այս ակումբի ֆուտբոլիստ, սակայն տևական ժամանակ մարզումները բաց է թողել անձնական պատճառներով:
Ֆուտբոլիստն արդեն մարզվում է ընդհանուր խմբի հետ:
Օզբիլիսը 2012 թվականից հանդիսանում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ:
Կարծիքներ