Ֆրանսիան 45 ուկրաինացի զինվորի է վարժեցրել «Կեսար» հաուբիցները գործարկելու համար

Ֆրանսիան 45 ուկրաինացի զինվորի է վարժեցրել «Կեսար» հաուբիցները գործարկելու համար

 Մայիսին Ֆրանսիան էքսպրես դասընթաց է անցկացրել 45 ուկրաինացիների համար՝ նրանց սովորեցնելով, թե ինչպես գործարկել «Կեսար» հաուբիցները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Le Point» թերթը:

«45 ուկրաինացիներ հատուկ ժամանել են Ֆրանսիա՝ սովորելու, թե ինչպես գործարկել «Կեսար» հաուբիցները երկու շաբաթվա ընթացքում. Դասընթացը վարում էին ֆրանսիական հրետանու հրահանգիչները»,- գրել է պարբերականը։

Նշվում է, որ 2023 թվականին Ֆրանսիան 350 ուկրաինացի զինվորի է պատրաստել իր հրետանին օգտագործելու համար։ Ընդհանուր առմամբ՝ երկիրը 12 հազար ուկրաինացիների համար ռազմական պատրաստություն է կազմակերպել։ Ինչպես հիշեցնում է հրատարակությունը, 2024 թվականին Ֆրանսիան խոստացել էր Ուկրաինային մատակարարել 78 «Կեսար» հաուբից։ Վեցն արդեն տեղափոխվել է Կիև, ևս 12-ի մատակարարումը ֆինանսավորել է Փարիզը։ Մնում է գտնել մեկին, ով կհամաձայնի վճարել ևս 60 մեքենաների մատակարարման համար՝ 280 միլիոն եվրո ընդհանուր գումարով։ Փարիզը նաև ամեն ամիս արտադրում է 3 հազար 155 տրամաչափի արկ՝ Կիև տեղափոխելու համար։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Եվրամիությունը առաջիկա շաբաթների ընթացքում կամրապնդի Ուկրաինային աջակցությունը։ Նա նաև ասել է, որ Ֆրանսիան առաջիկա օրերին և շաբաթներին լրացուցիչ սպառազինություն կմատակարարի Կիևին, այդ թվում՝ «Աստեր» հակաօդային պաշտպանության հրթիռների նոր խմբաքանակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում