Ֆաբրիցիո Ռոմանո. Տուխելը չի հեռանա Բավարիայից
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը չի հեռանա մյունխենյան ակումբից Օլիվեր Կանի և Հասան Սալիհամիջիչի պաշտոնանկությունից հետո։ Armsport.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր «Թվիթեր»-ում։
Աղբյուրի համաձայն՝ Տուխելը մտադիր չէ հեռանալ «Բավարիայից»։ Գերմանացի մարզիչը սպասում է իրավիճակի պարզաբանմանը տնօրենների հետ, բայց դեռ 100 տոկոսով ներգրավված է մյունխենյան ակումբի նախագծում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Տուխելը, ով «Բավարիան» գլխավորել է մարտին, կարող է լքել ակումբը գործադիր տնօրեն Օլիվեր Կանի և մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչի պաշտոնանկությունից հետո։
Կարծիքներ