Մի խումբ անդամալույծ զինվորներ հոգեբանական աջակցություն ստանալու համար կուղարկվեն Երուսաղեմ
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի աջակցությամբ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի անդամալույծ զինվորները կուղարկվեն Երուսաղեմ:
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտնեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Օգոստոսի 17-ին նամակ էի ուղղել Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին այն կապակցությամբ, որ Երուսաղեմի մեր պատրիարքարանը մեզ աջակցի 44-օրյա պատերազմից հետո անդամալույծ եղած մեր զինվորականներին հոգեբանական աջակցություն ցույց տալու առումով: Այսօր պատրիարքը ուղարկել էր իր ներկայացուցիչ Կորյուն վարդապետին դետալները ճշտելու համար: «Զինվորի տան» ղեկավար կազմի հետ և Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ աշխատանքային դետալիզացիայի կենթարկենք առաջարկը: Կկազմենք, թե ինչ ճանապարհով և ինչ խմբով մեր անդամալույծ զինվորները կուղարկենք Երուսաղեմ հոգեբանական աջակցության»,- ասաց Քոչարյանը:
Հանձնաժողովի նախագահի կարծիքով` դա նաև եկեղեցու կարևոր դերակատարության մասին կարող է խոսել:
Կարծիքներ