Հանրակրթական դպրոցի տնօրենի հավաստագրման համար վերապատրաստում կիրականացնի 21 կազմակերպություն

Հանրակրթական դպրոցի տնօրենի հավաստագրման համար վերապատրաստում կիրականացնի 21 կազմակերպություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը։
Վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է 21 կազմակերպություն:

Դրանք են՝

«Եվրոպական համալսարան» հիմնադրամ,
Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց,
«Վանաձորի պետական համալսարան» հիմնադրամ,
«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ,
«Մանկավարժական նախաձեռնություն» ՀԿ,
«Նոր ժամանակի կրթություն» ՀԿ,
«Կրթություն առանց սահմանի» ՀԿ,
«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ,
Հրազդանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոց ՊՈԱԿ,
««Տաթև» գիտակրթական համալիր» ՍՊԸ,
«Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ,
«Մաստեր Սթայլ» ՍՊԸ,
Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոց,
«Երևանի բիզնեսի և կարիերայի ինստիտուտ» կրթական ՀԿ,
«Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամ,
«Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամ,
«Երիտասարդ պատմագետների ասոցիացիա»,
«Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ,
«Էդիթ պրինտ» ՍՊԸ,
«Կրթություն և գործունեություն» սոցիալ-բարեգործական, կրթամշակութային հիմնադրամ,
«Կրթական բարեփոխումների ազգային կենտրոն» ՀԿ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում