Օհանավան գյուղում հայտնաբերվել է դատաքննությունից խուսափող քաղաքացի
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 19-ին Օհանավան գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Արսեն Մ.-ն: Տղամարդը, ըստ ՀՀ ոստիկանության, հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ (Բռնաբարությունը) և 34-139-րդ (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունների փորձը) հոդվածների մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
Կարծիքներ