Պուտինը Ալիևի հետ հանդիպմանը թիվ մեկ հարցն է համարել ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը
Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը:
«Իհարկե, թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է, պետք է անկեղծորեն ասել։ Բայց մենք ունենք նաև այլ օրակարգ, այն բավականին ծավալուն է»,- ասել է Պուտինը:
Նա առաջարկել է Ալիևին երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ քննարկումից հետո մնալ երկուսով և խոսել նաև զգայուն հարցերի մասին:
Ալիևն իր հերթին համաձայնություն է տվել ՌԴ նախագահի այդ առաջարկին` նշելով, որ սկզբում խոսեն երկկողմ օրակարգի հարցերի մասին, իսկ հետո «անցնենք տարածաշրջանային թեմատիկայով և անվտանգության հարցերով»:
Կարծիքներ