ԱՄՆ-ն հետաքննում է Աֆղանստանից զորքերի դուրսբերումը
Միացյալ Նահանգներում մի քանի գերատեսչություններ սկսել են հետաքննել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի որոշումը՝ զորքերն Աֆղանստանից դուրս բերելու վերաբերյալ, գրում է The Wall Street Journal– ը։
Հաղորդվում է, որ ստուգումները պետք է իրականացնեն Պենտագոնի, Պետդեպարտամենտի, Ներքին անվտանգության, Առողջապահության դեպարտամենտների և Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության գլխավոր տեսուչները:
Նրանք նաև աուդիտ կանցկացնեն Աֆղանստանից ԱՄՆ դիվանագիտական անձնակազմի դուրսբերման, երկրի դեսպանատան փակման, ինչպես նաև աֆղան փախստականների շտապ տարհանման վերաբերյալ։
Նշվում է, որ տեսուչները կաշխատեն Աֆղանստանի վերականգնման հարցերով ԱՄՆ-ի հատուկ գլխավոր տեսուչ Ջոն Սոպկոյի հետ, որը հաշվետու է Կոնգրեսին։
Կարծիքներ