Սպիտակ տունը պարզաբանել է Դոնալդ Թրամփի ձեռքին հայտնված կապտուկի պատճառը

Սպիտակ տունը պարզաբանել է Դոնալդ Թրամփի ձեռքին հայտնված կապտուկի պատճառը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքի կապտուկն առաջացել է հաճախակի ձեռքսեղմումներից, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը, փոխանցում է Sky News-ը։

Այսպես է Լևիտը մեկնաբանել մի շարք լրատվամիջոցների հաղորդումները, որոնք գրում են Թրամփի աջ ձեռքի մեծ կապտուկի մասին։

Ամերիկայի նախագահի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հանդիպման ժամանակ ձեռքի հետևի մասում հեմատոմա է նկատվել, որը նկատելի է մի շարք լուսանկարներում:

«Նախագահ Թրամփն իր ձեռքին կապտուկ ունի, քանի որ նա անընդհատ աշխատում է և ամեն օր սեղմում է ձեռքեր»,- ասել է Լևիտը։

Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքով՝ Թրամփը՝ որպես «ժողովրդի մարդ», ամեն օր հանդիպում է մեծ թվով ամերիկացիների հետ։ Քաղաքական գործիչն ավելի շատ է սեղմում ձեռքերը, քան պատմության մեջ ԱՄՆ-ի ցանկացած այլ նախագահ, հավելել է Լևիտը:

Թրամփը վաղուց է հայտնի իր ուժեղ և երկար ձեռքսեղմումներով՝ դեռ նախագահի պաշտոնում իր առաջին ժամկետի ընթացքում այլ երկրների քաղաքական գործիչների հետ հանդիպումների ժամանակ։ Մասնավորապես, 2017 թվականի հուլիսին Մակրոնի հետ հանդիպման ժամանակ ամերիկացի նախագահը մոտ 30 վայրկյան սեղմել էր իր գործընկերոջ ձեռքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում