Գիտնականներն ստեղծել են սարք ալկոհոլն օրգանիզմից արագ դուրս բերելու համար
Կանադացի գիտնականներն սկսել են նոր սարքավորման կլինիկական փորձարկումները, որը ոչ պաշտոնապես անվանվել է «սթափեցնող սարք»։ Խոսքն այն գործիքի մասին է, որն անվնաս է դարձնում թոքերի հիպերօդափոխումը՝ թույլ տալով արագ ազատվել ալկոհոլից։
Ավելի վաղ անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ թոքերի հիպերօդափոխման միջոցով կարել է շատ արագ օրգանիզմից դուրս բերել ալկոհոլը։ Գիտնականները նկատել են, որ այս գործընթացը կարող է իրականացնել շատ արագ շնչելու և արտաշնչելու միջոցով, սակայն այդ դեպքում մարդիկ հաճախ կորցնում են գիտակցությունն ածխաթթու գազի պակասի պատճառով։ Նման խնդիրներից խուսափելու համար ստեղծվել է հատուկ սարք, որը փոխհատուցում է ածխաթթու գազի պակասը։
Կարելի է ակնկալել, որ մոտ ապագահում այս սարքը կվերածվի լիարժեք գաջեթի և հասանելի կլինի շուկայում, իսկ մինչ այդ օգտագործած ալկոհոլն օրգանիզմից հնարավորինս շուտ դուրս բերելու և արագ սթափվելու համար մասնագետները պարզապես խորհուրդ են տալիս բավական ինտենսիվ շնչել։ Բացի այդ, գիտնականները պնդում են, որ մաքուր օդին զբոսնելը նույնպես նպաստում է օրգանիզմից ալկոհոլի դուրսբերմանը։
Կարծիքներ