Ղազախստանի ֆուտբոլի առաջնությունը այսուհետ կսպասարկեն նաև կին մրցավարներ
Ղազախստանի ֆուտբոլի առաջնության պատմության մեջ առաջին անգամ բարձրագույն խմբի հանդիպումը կսպասարկի կին մրցավար: Այս մասին հայտնում է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
Էլվիրա Նուրմուստաֆինան նշանակվել է 24-րդ տուրի «Աստանա»-«Կայսար» հանդիպման գլխավոր մրցավար:
Նարգիս Մագաուն և Դինարա Իդրիսովան էլ կլինեն եզրային մրցավարներ: Տատյանա Սորոկոպուդովան հանդես կգա՝ որպես պահեստային մրցավար: Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին։
Կարծիքներ