ԱՀ ՊԲ-ն հերքել է Քաշաթաղում փոխհրաձգության, իսկ Մարտունիում՝ հայկական դիրքերը հարձակման ենթարկելու մասին լուրերը

ԱՀ ՊԲ-ն հերքել է Քաշաթաղում փոխհրաձգության, իսկ Մարտունիում՝ հայկական դիրքերը հարձակման ենթարկելու մասին լուրերը

Սոցիալական ցանցերում տարածվող լուրերն առ այն, թե իբր Քաշաթաղում տեղակայված մարտական դիրքերում տեղի է ունենում փոխհրաձգություն հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, ինչպես նաև Մարտունու հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի հարձակման ենթարկվելու մասին տեղեկատվությունն իրականությանը չեն համապատասխանում:

Ինչպես վերոնշյալ, այնպես էլ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի մյուս հատվածներում շարունակում է պահպանվել հարաբերական կայուն իրադրությունը՝ հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում