Հունիս ամսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 8 տոկոսով աճել է
Հունիսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 8 տոկոսով: Վիճակագրական կոմիտեն հրապարակել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
Գրեթե բոլոր ցուցանիշներում աճ է արձանագրվել: Այսպիսով՝ հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 1.3 տոկոսով, շինարարության ծավալները՝ 1.3 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 10.3 տոկոսով, ծառայությունների ծավալը (առանց առեւտրի)՝ 12 տոկոսով: Սպառողական գնաճը կազմել է 6.5 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 15.5 տոկոս:
Էականորեն աճել են նաեւ արտաքին առեւտրաշրջանառության ծավալները՝ 20.1 տոկոսով. արտահանումն աճել է 33 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 12.1 տոկոսով:
Նվազել է միայն էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 8 տոկոսով:
Ընդհանուր առմամբ հունվար-հունիսին 2020-ի նույն ամիսների համեմատ արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 5 տոկոս աճ:
Կարծիքներ