Մենք չենք հանգստանա, քանի դեռ միջուկային ստվերը մեկընդմիշտ չվերանա. Անտոնիո Գուտերեշ
Միջուկային պատերազմի ստվերը կրկին կախվել է աշխարհի վրա, քանի որ որոշ երկրներ սպառնում են միջուկային զենք օգտագործելու հնարավորությամբ: Նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հիրոսիմայի ամերիկյան ատոմային ռմբակոծության 78-րդ տարելիցին նվիրված՝ Ճապոնիայում տեղի ունեցած հիշատակի միջոցառումների կապակցությամբ։
Գլխավոր քարտուղարը վերահաստատել է բոլոր երկրների կողմից միջուկային զենքից լիովին հրաժարվելու իր կոչը։ Նա նշել է, որ միջուկային զինաթափումը ՄԱԿ-ի գլխավոր նպատակներից է։ «Միակ ճանապարհը միջուկային պատերազմի վտանգը վերացնելու համար միջուկային զենքի ամբողջական վերացումն է: Միջուկային զենքից ազատվելը մնում է զինաթափման ոլորտում ամենաբարձր առաջնահերթությունը: Մենք չենք հանգստանա, քանի դեռ միջուկային ստվերը մեկընդմիշտ չվերանա»,- ամփոփել է Գուտերեշը։
Կարծիքներ