Կամային փայլուն հաղթանակ․ Արսեն Հարությունյանի կիսաեզրափակիչ գոտեմարտի տեսանյութը

Կամային փայլուն հաղթանակ․ Արսեն Հարությունյանի կիսաեզրափակիչ գոտեմարտի տեսանյութը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ։ Կիսաեզրափակիչ գոտեմարտում նա կամային փայլուն հաղթանակ է տարել։ Գոտեմարտի սկզբնական հատվածում 0-6 հաշվով պարտվելիս նա կարողացել է փոխել դիմակայության ընթացքը և ի վերջո հաղթանակ է տարել 13-8 հաշվով Լեհաստանը ներկայացնող Էդուարդ Գրիգորևի նկատմամբ։ Այսօր երեկոյան Արսենը ոսկե մեդալի համար կգոտեմարտի թուրք ըմբիշ Սուլեյման Ատլիի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում