Էլբրուսի լեռնագնացների զոհերի թիվը հասել է հինգի

Էլբրուսի լեռնագնացների զոհերի թիվը հասել է հինգի

Էլբրուսում լեռնագնացների զոհերի թիվը հասել է հինգի, 14 հոգու հաջողվել է փրկել: Риа новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էլբրուսի 5400 մետր բարձրության վրա 23 լեռնագնացների խումբը օգնություն է խնդրել եղանակային պայմանների վատթարացման պատճառով: Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզաբանեց, որ խումբը բաղկացած է 19 հոգուց:

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքն ավարտված է: Աշխատանքներում ներգրավվել է 69 մարդ և 16 սարքավորում:
Փրկարարներն աշխատել են ամենադժվար պայմաններում` մեկ մետրից ոչ ավելի տեսանելիությամբ, քամու ուժգնությամբ՝ վայրկյանում 40-70 մետր, առատ տեղումներ և մինչև մինուս 20 աստիճան ջերմաստիճան:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում