Թալիբները պահանջել են վերադարձնել նախագահ Ղանիի կողմից վերցված պետական միջոցները

Աֆղանստանի նոր կառավարությունը չի պահանջում երկրից փախած նախագահ Աշրաֆ Ղանիի արտահանձնումը, սակայն ցանկանում է վերադարձնել իր հետ վերցրած պետական միջոցները: Այս մասին հայտնում է Риа новости-ն։
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքել է երկիրը օգոստոսին, երբ Թալիբները գրավեցին Քաբուլը՝ պատճառաբանելով կոտորածը կանխելու ցանկությամբ: Երեք օր անց նա տեսաուղերձ է հղել ԱՄԷ-ից, որում խոստացել է վերադառնալ հայրենիք:
Սեպտեմբերի սկզբին՝ երկրի բոլոր նահանգների գրավումից հետո արմատական շարժումը հայտարարեց Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորում էր Մոհամմադ Հասան Ախունդը՝ արտաքին գործերի նախարարը Թալիբանի առաջին կառավարման օրոք:
Կարծիքներ