Հայաստանում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց 99,2 տոկոսը
Հայաստանում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց 99,2 տոկոսը:
Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Ժամանածների թվի մեջ փոփոխություն չկա, այն շարունակում է մնալ 100 հազար 632:
Զգալիորեն, ժամ առ ժամ աճում է հաշվառված և արդեն իսկ նույնականացված անձանց թիվը։ Այս պահի դրությամբ այն կազմում է 99,2 տոկոս։ Վստահ ենք, որ առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում այս թիվը կհասնի 100 տոկոսի»,- ասաց Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից 13415 անձ կամ շուրջ 13,5 տոկոսը արդեն իսկ առաջնային բուժհաստատություններում հաշվառվել է։
Կարծիքներ