Կարբիում հրդեհի բռնկմամբ գազի արտահոսքից երկու տուժած կա, մեկը` երեխա
Կարբիում այսօր՝ հուլիսի 26-ին, հրդեհի բռնկմամբ տեղի ունեցած գազի արտահոսքից տուժածներ կան։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Պարզվել է, որ 10 կիլոգրամանոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով բնակիչներ Սարգիս Ս․-ն (ծնված 1987 թ․) և Արտակ Ս․-ն (ծնված 2011 թ․) ստացել են այրվածքներ։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները տեղի ուժերով տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, այնուհետև՝ «Արմենիա» ՀԲԿ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:29-ին, մարվել` 10:31-ին:
Կարծիքներ