Կիպրոսում կորոնավիրուսի դեմ գործող միջոցները կերկարաձգվեն մինչեւ դեկտեմբերի 2-ը

Կիպրոսում կորոնավիրուսի դեմ գործող միջոցները կերկարաձգվեն մինչեւ դեկտեմբերի 2-ը

Կիպրոսում կորոնավիրուսի դեմ գործող ընթացիկ միջոցները, որոնք նախատեսում են QR կոդերի համատարած ներկայացում հանրային տարածքներ մուտք գործելու ժամանակ, կերկարաձգվեն մինչեւ դեկտեմբերի 2-ը։ Այս որոշումը հինգշաբթի կայացրել է Կիպրոսի նախարարների կաբինետը, որը նաեւ կարգադրել է ընդլայնել 50 եւ ավելի բարձր տարիքի անձանց, ինչպես նաև ծանր ճարպակալում ունեցող մարդկանց տարիքային կատեգորիան։

Կիպրոսի առողջապահության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ կառավարությունն «ուսումնասիրել է վերջին օրերին ձեռք բերված համաճարակաբանական տվյալները եւ հաշվի է առել այն փաստը, որ Կիպրոսի եւ ամբողջ աշխարհի գիտական ​​հանրությունը կարծում է, որ մոտ ապագայում մեծ ուշադրություն կպահանջվի վարակի նոր բռնկումը կանխելու համար»: Նախարարները լսել են նաեւ առողջապահության նախարարության ղեկավար Միխալիս Հաջիպանտելասի տեղեկությունները, որ եվրոպական շատ երկրներում համաճարակային իրավիճակը վատթարացել է, ինչը ստիպել է այդ երկրների իշխանություններին վերադառնալ խիստ սահմանափակող միջոցառումների։ «Այս տվյալներից ելնելով՝ նախարարների խորհուրդը հավանություն է տվել ժամկետի երկարաձգմանը մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 2-ը»,-ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում