Բորիս Ջոնսոնը փոփոխություններ կանի կառավարության կազմում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը առաջիկայում փոփոխություններ կանի նախարարների կաբինետում՝ փոխելով արտգործնախարար Դոմինիկ Ռաաբին և կրթության նախարար Գևին Ուիլյամսոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է The Times պարբերականը:
Ռաաբը, որ զբաղեցնում է ԱԳ ղեկավարի պաշտոնը 2019 թվականից ի վեր, ընդդիմության կողմից խիստ քննադատության էր սկսել ենթարկվել այն բանից հետո, ինչ ԶԼՄ-ները հայտնել էին, որ նրա և Աղֆանստանի արտգործնախարարի միջև օգոստոսի 13-ին եղած հեռախոսազրույցի մասին: Մասնավորապես նշվել էր, որ Աֆղանստանի գործընկերը դիմել էր Հունաստանում արձակուրդի մեջ գտնվող Ռաաբին՝ թալիբների հարձակման ֆոնի ներքո քննարկելու այդ երկրից ՄԹ քաղաքացիների տարհանումը: Մամուլի տեղեկություններով՝ Ռաաբը հանձնարարել էր իր տեղակալներից մեկին այս թեմայով բանակցություններ սկսել Աֆղանստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ, սակայն դրանք այդպես էլ տեղի չէին ունեցել:
The Times-ի տեղեկության համաձայն՝ Ռաաբին առաջարկելու են մնալ կառավարության կազմում, սակայն արդեն որպես արդարադատության նախարար կամ նախարարների կաբինետի ղեկավար:
Որպես Միացյալ Թագավորության ԱԳ ղեկավարի ամենահավանական թեկնածու շրջանառվում են արտաքին առևտրի նախարար Էլիզաբեթ Տրասի և հատուկ հանձնարարություններով նախարար Մայքլ Գոուվի անունները:
Կարծիքներ