«Արփի լիճ» ազգային պարկում սկսվում է դեղին ջրաշուշանի ծաղկման շրջանը

«Արփի լիճ» ազգային պարկում սկսվում է դեղին ջրաշուշանի ծաղկման շրջանը

«Արփի լիճ» ազգային պարկում սկսվում է դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ու հրավիրում «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ՝ հիանալու այդ գեղեցկությամբ:

Դեղին ջրաշուշանը (կոկոռ, նունուֆար) հարսնամատազգիների ընտանիքի բազմամյա, կոճղարմատավոր ջրային խոտաբույս է: Հայտնի է 10 տեսակ։

ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ դեղին կոկոռը: Աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: Կոճղարմատը հզոր է, հաստ:

Տերևները խոշոր են, կաշեկերպ, սրտաձև, երկարակոթուն, վառ կանաչ, ազատ լողում են ջրի երեսին: Ծաղիկները երկսեռ են, խոշոր, մեկական՝ երկար ծաղկակոթուններով, դեղին, սուր հոտով: Ծաղկում է մայիսի վերջից մինչև ուշ աշուն:

Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում